Սուրճի սիրահարները, ովքեր կոֆեինի իրենց չափաբաժինը ստանում են 7-Eleven սուպերմարկետների ցանցից, 2000 թվականից բարեհաջող կերպով որոշում են ընտրությունների ելքը: Հաճախորդներն ընտրում են կապույտ բաժակը՝ Օբամային նախապատվություն տալու դեպքում, և կարմիրը՝ Ռոմնիի դեպքում: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն կատարել իրենց ընտրությունը, առաջարկվում է սովորական՝ «ոչ կուսակցական» բաժակ: 34 նահանգներում անցկացվող այս ակցիայի արդյունքում պարզվել է, որ ընտրողների 59 տոկոսն աջակցում է Օբամային և 41 տոկոսը՝ Ռոմնիին:
BuyCostumes.com ինտերնետ–խանութը հաստատում է, որ 2000 թվականից թեկնածուների դիմակների վաճառքով կարելի է ճշգրտությամբ ասել, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը: Դիմակների վաճառքի արդյունքում Ռոմնին ստացել է ընտրողների 51, իսկ Օբաման՝ 49 տոկոսի աջակցությունը:
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած քաղաքացիները, սակայն դա չի խանգարում դպրոցականներին կատարել իրենց ընտրությունը: Ոչ պաշտոնական քվեարկություն է անցկացնում մանկական գրական Scholastic պարբերականը:
Այս ուրախ մրցապայքարից հետ չեն մնում աստղագուշակները և խաղերով ընտրությունների ելքը վճռող ֆուտբոլիստները:









































