Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է թիմի հաղթանակը` Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում:
Հիշեցնենք` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ հադնիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում մյունխենցիները երկու գոլ խփեցին:
«Իհարկե, մենք ուրախ ենք: Շատ լարված, հավասար խաղ ընթացավ: Հպարտանում ենք, որ «ոսկե դուբլ» ձևակերպեցինք: Մենք մեծ տոնակատարություն կկազմակերպենք:
Մարզիչը որոշումներ կայացրեց, որոնք մեզ հաղթանակ պարգևեցին: Ես միշտ ասել եմ, որ Գվարդիոլան հանճարեղ մարզիչ է: Երջանիկ ենք, որ նա աշխատում է «Բավարիա»-ում»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:








































