Մեքսիկայի հարավային Հերերո նահանգում ձերբակալվել է «Ռոխոս» հանցավոր կարտելի ենթադրյալ առաջնորդ Լեոնոր Նավա Ռոմերոն՝ սպանության և մարդկանց առևանգման մեղադրանքով: Այս մասին գրում է BBC-ն:
Քննիչների կարծիքով՝ Ռոմերոն նաև Մեքսիկայում ամենահետախուզվող հանցագործներից մեկի՝ Հեկտոր Բելտրան Լեյվիի գործընկերն է: Վերջինս մեղադրվում է ԱՄՆ զենքի մաքսանենգության մեջ:










































