Հոլիվուդյան դերասանուհի Սալմյա Հայեքը և ֆրանսիացի կինոաստղ Ժյուլ Գայեն հանդել են եկել կոչով՝ ազատ արձակել «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպության կողմից առևանգված նիգերիացի աշակերտուհիներին՝ հաղորդում է ITV հեռուստաալիքը:
«Բոկո Հարամի» ծայրահեղականները ապրիլի 14-ին հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող միջնակարգ դպրոցի վրա և առևանգել 276 աշակերտուհիների, իսկ մայիսի 5-ին՝ ևս 8-ի: Խմբավորման ղեկավարը առաջարկել էր աղջիկներին փոխանակել ձերբակալված ահաբեկիչների հետ, սակայն կառավարությունը հրաժարվել էր:
Դերասանուհիները պարզել էին համացանցում մեծ ճանաչում ստացած հեշթեգը՝ «Վերադարձրեք մեր աղջիկներին»: Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, ով Twitter-ի իր պաշտոնական բլոգում տեղադրել էր լուսանկար՝ համապատասխան հեշթեգով:
Առևանգված աշակերտուհիների ազատ արձակման համացանցային ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ համապատասխան հեշթեգը տեղակայել էր նիգերիացի իրավաբան Իբրահիմ Աբդուլլաքին, ով ապրիլի 23-ին իր միկրոբլոգում տեղակայել էր «Վերադարձրեք մեր աղջիկներին» հեշթեգը: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն հնչեցրել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Աբի Էզեկվեսիլին ՅՈւՆԵՍԿՕ-ի միջոցառումներից մեկի ժամանակ:
Դրանից երկու շաբաթ անց ակցիան միջազգային մասշտաբ է ստացել և դուրս եկել համացանցի սահմաններից: Այդ հեշթեգով կիսվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալիշա Քիսը, ռեփեր Փաֆֆ Դեդին, մոդել Նաոմի Քեմբլը: Կոչը նաև տարածվել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՄԱԿ-ի պաշտոնական էջերով:










































