Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարություն է արել՝ կապված երկրում նախագահական համակարգին անցում կատարելու հետ: Բոզդաղը հայտարարել է, որ նախագահական համակարգին անցում կատարելու առաջարկը ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին.
«Նախագահական համակարգը թույլ է տալիս ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Դրա համար էլ մենք կարծում ենք, որ ճիշտ կլինի, եթե Թուրքիան անցում կատարի կայուն և ուժեղ իշխանության վրա հենված նախագահական համակարգին»:








































