Համաուկրաինական երրորդ «միասնության կլոր սեղանը» կկայանա հաջորդ չորեքշաբթի՝ մայիսի 21-ին, Ուկրաինայի կենտրոնում գտնվող Չերկեսներում, լրագրողներին շաբաթ օրը հաղորդել է Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը, այս մասին է գրում UNIAN-ը:
ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ առաջին համաուկրաինական «միասնության կլոր սեղանը» կայացել է չորեքշաբթի օրը Կիևում: Երկրորդ նիստը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Խարկովում:
Ուկրաինայի առաջին նախագահը հայտարարել է, որ բավարարված է Խարկովում կայացած քննարկման արդյունքներով՝ նշելով դրա բաց լինելն ու ընդդիմության և արևելյան շրջանների ներկայացուցիչների մասնակցությունը:









































