Բրիտանացի բժիշկ Ռոբ Հիքսը ալկոհոլի վատ ազդեցությունից ազատվելու արդյունավետ միջոց է հայտնաբերել: Ուրախ երեկույթից հետո մարդը տառապում է ոչ միայն ջրազրկումից, այլև արյան մեջ շաքարի ցածր մակարդակից: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լյարդը զբաղված է ալկոհոլը մարսելով և արյան մեջ գլյուկոզայի սովորական քանակ բաց չի թողնում, գրում է kedem.r-ն:
Այդ խնդիրը արդյունավետ լուծվում է բանանի միջոցով: Կան սննդամթերքներ, օրինակ՝ թխվածքները, որոնք արյան մեջ շաքարի մակարդակը չափազանց արագ են բարձրացնում, որի պատճառով ալկոհոլի բացասական ազդեցությունից տառապող մարդն իրեն ավելի վատ է զգում: Մեկ ոչ մեծ բանանը արյան մեջ շաքարի մակարդակը բավարար քանակի է հասցնում և միևնույն ժամանակ հանգստացնում է աղիքային համակարգը:












































