Հորդառատ անձրևները, որոնք Սերբիայում և Բոսնիա-Հերցեգովինայում ջրհեղեղի պատճառ են դարձել և հանգեցրել մարդկային զոհերի: Որոշ տվյալներով՝ նրանց թիվը 20 է՝ 12-ը Բոսնիա-Հերցեգովինայում, իսկ ութը՝ Սերբիայում, գրում է ITAR-TASS-ը:
Սերբիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով բաժնի ղեկավար Պրեդրագ Մարիչը շաբաթ օրը կայացած մամլո կոնֆերանսի ժամանակ հաստատել է, որ զոհվածներից մեկին անցած գիշեր հայտնաբերել են Օբրենովեց քաղաքում կայացած փրկարարական աշխատանքների ժամանակ: Ընդ որում՝ նա հայտարարել է, որ զոհերի մասին ճշգրիտ տվյալները չեն հրապարակվի այնքան ժամանակ, քանի դեռ ջուրը չի իջնի:
Ինչպես մամլո կոնֆերանսի ժամանալ տեղեկացրել է վարչապետ Ալեքսանդր Վուչիչը՝ «Օբրենովեցում ջրից անկենդան մարմիններ են սկսել հանել, չգիտենք, թե ջրի իջնելուց հետո մեզ ինչ է սպասվում»:
Ջրով ողողված Օբրենովեցից մարդկանց ամբողջ գիշեր տարհանել են և շարունակում են տարհանել: Սերբիայում ավելի քան 15 հազար մարդ է տարհանվել: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ոչ միայն ոստիկանությունը, հրշեջները և զինվորականները, այլև կամավորները:











































