Բաղդադից 20 կմ հյուսիս տեղակայված ռազմաբազայի մոտ այսօր տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 27, վիրավորվել 40 մարդ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը որոտացել է կեսօրին մոտ, երբ իրաքցի զինվորները լքել են Թաջի քաղաքի ռազմաբազան: Իրավապահ մարմինները հավելել են, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 19 զինվոր:
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Իրաքում ապստամբները հաճախ են թիրախավորում երկրի անվտանգության ուժերը:
Վերջին օրերի ընթացքում սա արդեն երկրորդ ահաբեկչական հարձակումն է զինվորների վրա Թաջիի ռազմաբազայի շրջակայքում:









































