Իտալիայի ոստիկանությունը Valentino նորաձևության տան վաճառքի ժամանակ հարկերի վճարումից խուսափած կասկածյալներից առգրավել է 65 միլիոն եվրոյի ակտիվներ, այդ թվում՝ 15-րդ դարի ամրոց ,- հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելոր երկրի իրավապահ մարմիններին:
Ոստիկանության կարծիքով՝13 մարդ, որոնց ակտիվները սառեցվել են, կապված են Մարցոտո ընտանիքի հետ, որը իտալական նորաձևության և տեքստիլի շուկայի կարևորագույն դեմքերից է:
Հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրները հաստատել են, որ Մարցոտոն գտնվում է հետաքննության մեջ Valentino նորաձևության տան վաճառքի ժամանակ իրականացրած խաբեբայության պատճառով:
Մարցոտոյի ընտանիքի անդամները դեռևս որևէ մեկնաբանություն չեն տվել այս կապակցությամբ, սակայն խաբեության մեջ մեղադրանքն անվանել են անհիմն:
Ընտանիքի փաստաբանները հայտարարել են, որ բանկային թղթաբանությունը վկայում է այն մասին, որ վաճառքի շահույթը ներկայացվել է համապատասխան կերպով, և դրանից հարկեր են վճարվել:
Ոստիկանությունում պնդում են, որ, չնայած Մարցոտոն վաճառքն իրականցրել է Լյուքսեմբուրգում գրանցված ընկերության միջոցով, նրանք պետք է հարկ վճարեին իտալական գանձարանին, քանի որ փաստացիորեն ընկերության շտաբ-գրասենյակը գտնվում է Իտալիայում:









































