«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ Հայաստանի կառավարության որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը ունեցե՞լ է հաջողություն, թե՞ ոչ: Նա նշեց, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը միանշանակ հաջողություն ունեցել է, որովհետև ուղևորների հիսուն տոկոսի աճ է արձանագրվել, և այս տարի ավելի շատ կլինի:
«Կարծում ենք՝ սա շատ կարևոր քայլ էր Հայաստանի կառավարության կողմից: Ավիատոմսերի արժեքը գնալով ավելի է էժանանում, մարդիկ ավելի շատ հնարավորություն ունեն ճամփորդելու, և նաև ակնկալում ենք որ ավելի շատ զգոսաշրջիկներ կունենանք այս տարի»,- ասաց Մարսելո Վենդեն:
Հարցին՝ արդյոք «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները կիջեցնի՞, պատասխանեց, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը ցույց տվեց, որ քիչ ուղևորների պատճառն այն չէ, որ բարձր են գները, այլ քաղաքականության հարց է: Տարվա վերջում ուղևորների թիվը կկազմի 200.000:
Հարցին՝ արտագաղթը որքանո՞վ է ազդել ժամանողների թվի վրա, նա նշեց, որ ոչ ավելին՝ ուղևորների աճ է արձանագրվել. առաջին չորս ամիսների ընթացքում հիսուն տոկոս աճ է արձանագրվել «Բաց երկնքի» քաղաքականության շնորհիվ:
Նա նաև նշեց, որ «Արմավիան» շարունակում է «Զվարթնոց» օդանավակայանին պարտք մնալ և դեռ չի մարել պարտքերը:
Ավելին՝ տեսանյութում:











































