ԵՄ քաղաքացիները հերթ են կանգնում, որպեսզի իրենց անցյալից որոշ տեղեկություններ ջնջեն Google-ի որոնողական համակարգից՝ գրում է Time-ը:
Այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը վճռեց, որ համացանցի օգտատերերը իրավունք ունեն պահանջելու որոնման համակարգից ջնջել իրենց մասին տեղեկությունը, տեխնիկական հսկան փորձում է մեխանիզմ գտնել բազմաթիվ հարցումների մշակման համար:
Եվրամիության 28 երկրների ավելի քան 500 մլն քաղաքացիներ ներկայում օրինական իրավունք ունեն պահանջելու Google-ի սերվերներից հեռացնել իրենց կարծիքով հնացած անձնական պատմության փաստեր:
Այդ խնդիրը լուծելիս ընկերությունը կարող է բախվել որոշակի ֆինանսական ծախսերի:









































