Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Հայաստանում հայտարարել է, որ Վրաստանը մեծ հնարավորություններ ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար.
«Վրաստանի նոր իշխանությունները փաստացիորեն հստակ հասկանալ տվին, որ ցանկանում են շարունակել դեպի ՆԱՏՕ և բարեփոխումների իրագործման ուղին, որը սկսվել է նախկին կառավարության կողմից: ՆԱՏՕ-ի պլանների մեջ է մտնում այս տարածաշրջանում սեփական ներկայության աստիճանական ընդլայնումը: ՆԱՏՕ-ն պատրաստ է Հարավային Կովկասի հետ իր կապերի խորացմանը»:








































