Կաննի 67-րդ կինոփառատոնում երեկ հիմնական մրցութային ծրագրում ներկայացվեցին կանադահայ Ատոմ Էգոյանի «Գիշերվա թագուհին» (Captives) ու թուրք ռեժիսոր Նուրի Բիգլե Ջեյլանի «Ձմեռային քուն» (Winter Sleep) ֆիլմերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Էգոյանի ֆիմը հոգեբանական թրիլեր է, որի իրադարձությունները կատարվում են անհետացած աղջկա շուրջ: Գործողությունները տեղի են ունենում Կանադայում:
«Ես ուզում եմ նաև ասել, որ երբեք հարկավոր չէ կորցնել հույսը, անգամ ամենաանելանելի իրավիճակներում»,- ասել է Էգոյանը:
Այսօր կցուցադրվեն ֆրանսիացի ռեժիսոր Բերտրան Բոնելլոյի «Սեն Լորան» (Saint Laurent) և արգենտինացի Դամիան Շիֆրոնի «Վայրի պատմությունները» (Relatos salvajes) ֆիլմերը:
Ընդհանուր առմամբ՝ «Ոսկե արմավենու ճյուղի» համար մրցում է 18 ֆիլմ աշխարհի 11 երկրից:










































