«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին չի կասկածում, որ իր թիմի առջև բարդ խնդիր է դրված Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Մալագա»-ի դեմ պատասխան հանդիպմանը: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Առաջին խաղում «ռոսսոներիներ»-ը 0:1 հաշվով պարտություն են կրել:
«Կարծում եմ, որ «Ռայո Վալյեկանո»-ից կրած «Մալագա»-ի պարտությունը ոչինչ չի նշանակում: Ակնհայտ է, որ այդ թիմը ներկայումս հաջորդ փուլ անցնելու հիանալի հնարավորություններ ունի, սակայն պայքարը խմբում դեռևս շարունակվում է:
«Մալագա»-ի ֆուտբոլիստները բարձր տեխնիկա և վարպետություն են ցուցադրում: Մենք մտածում ենք միայն հաղթանակի մասին, որը կմոտեցնի մեզ մեր նպատակին»,- նշել է իտալացի մասնագետը:








































