Wednesday, 01 07 2026
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով

Օբաման հաղթանակ է տարել առաջինը բացված ընտրատեղամասերում

ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերին (Երևանի ժամանակով` ժ. 09:00-ին) բացվել են առաջին երկու ընտրատեղամասերը, որոնք գտնվում եմ Նյու Հեմփշիր նահանգում: Հենց այստեղից են ավանդաբար սկսվում ԱՄՆ նախագահական ընտրությունները: Ինչպես հաղորդում է ABC News-ը , երկու ընտրատեղամասերում ձայների հաշվարկով հաղթանակ է տարել գործող նախագահ Բարաք Օբաման:

Դիքսվիլ Նոտչ (Dixville Notch) գյուղում Օբամայի ու նրա մրցակցի՝ Միթ Ռոմնիի օգտին քվեարկել է հնգական մարդ: Մինչ այդ Հարթս-Լոքեյշն քաղաքում (Hart’s Location) հաղթանակ է տարել Օբաման: Նրան իրենց ձայնն է տվել 23 ընտրող, իսկ Ռոմնիի օգտին՝ 9 մարդ: Մեկ մարդ քվեարկել է Գարի Ջոնսոնի օգտին, որը ներկայացնում է Ազատական կուսակցությունը, ընդգծում է USA Today-ը:

Ինչպես նշում է թերթը, Դիքսվիլ Նոտչում թեկնածուները հավասար ձայներ են ստացել 1960-ից ի վեր, երբ բնակավայրը գյուղ է դարձել: 2008թ. գյուղի բնակիչները քվեարկել էին Օբամայի օգտին:

Ինչպես սպասվում է, մյուս ընտրատեղամասերը կբացվեն Վերմոնտ նահանգում տեղական ժամանակով ժ. 05:00-ին (Երևանի ժամանակով` ժ. 14:00-ին): Քվեարկության արդյունքները կհայտնվեն առանձին նահանգներում դրանց ավարտից հետո:

Առաջինը ժ. 18:00-ին կփակվեն Ինդիանա ու Քենտուքի նահանգների ընտրատեղամասերը (Երևանի ժամանակով` նոյեմբերի 7-ին, գիշերվա ժամը 03:00-ին):

Reuters/Ipsos-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն` Բարաք Օբաման առաջ է անցնում Միթ Ռոմնիից. նախագահի օգտին պատրաստակամություն է հայտնել քվեարկել ընտրողների 48%-ը, այն դեպքում, երբ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է 46%-ը:

Միաժամանակ, Gallup-ի հարցումների կենտրոնի վերջին տվյալները վկայում են, որ Միթ Ռոմնին 1 տոկոսով առաջ է անցել իր դեմոկրատ մրցակցից: Այս մասին հայտմում է Interfax գործակալությունը:
Հարցման տվյալներով` Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 49%-ը, Օբամայի օգտին` 48%-ը: Ընտրողների 3%-ը դեռ չի կողմնորոշվել:

Ընդ որում՝ հանրապետական թեկնածուն մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ բնակչությունից տղամարդկանց շրջանում: Նրա օգտին պատրաստ է քվեարկել տղամարդկանց 53%-ը, Օբամայի օգտին՝ 43%-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում