Կանադայի մեծությամբ երկրորդ քաղաք Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրամբլեն հրաժարական է տվել կաշառակերության մեջ մեղադրվելու պատճառով,- հաղորդում է BBC-ին:
Մամլո ասուլիսի ժամանակ Ժերալդ Թրամբլեն հայտարարել է, որ հեռանում է հասարական կյանքից 25 տարի քաղաքականությամբ զբաղվելուց հետո:
Քաղաքապետի ղեկավարած «Միավորված Մոնրեալ» կուսակցությունը կասկածվում է անօրինական ֆինասնավորման մեջ, ընդ որում՝ վկայություններ չկան այս գործում նրա անմիջական մասնակցության մասին:
Չնայած հրաժարականին՝ նա շարունակում է ժխտել իր հասցեին ուղղված մեղադրանքները:









































