Սլովենիայում վերջին օրերին չդադարող հորդառատ անձրևները որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառ են դարձել: Տեղի STA գործակալության փոխանցմամբ՝ հատկապես տուժել են երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները:
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ անձրևաջրերից բարձրացել է ջրի մակարդակը Սավա, Սոչա և Սավինյա գետերում: Պակա գետի ավազանում գտնվող Վելենյե քաղաքում 400 տուն է հեղեղվել:
Մի քանի հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հեղեղված ճանապարհների պատճառով մի շարք բնակավայրեր մեկուսացել են, որոշ դպրոցներում պարապմունքները չեղյալ են հայտարարվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:









































