Շատերը «Եվրատեսիլ 2014»-ը ավարտվելուն պես՝ մտածում են հաջորդ տարի երգի մրցույթին մասնակցելու տոմսեր ձեռք բերելու մասին:
Ամեն տարի մրցույթի տոմսերի ողջ խմբաքանակը սպառվում է ռեկորդային ժամանակում, այդ իսկ պատճառով առաջարկվում է մշտապես հետևել Eurovision.tv կայքին՝ տոմսերի վաճառքի մասին առաջին պաշտոնական տեղեկության ստացման համար:
Նախկին փորձը ցույց է տվել, որ տոմսերը վաճառքի են դուրս բերվում տարբեր ժամկետներում՝ կախված հեռարձակողից և հյուրընկալող քաղաքի ընտրությունից ու նախապատրաստությունների ծրագրերից: Այս տարի տոմսերի վաճառքը սպասվում է 2014-ի վերջին կամ 2015-ի սկզբին: