Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ եվրոգոտու ճգնաժամի և դրա հետևանքների հաղթահարման համար Եվրոպայի երկրներից առնվազն 5 տարի կպահանջվի: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական տարածաշրջանային համագումարում կանցլերի ելույթը:
«Նրանք, ովքեր կարծում են, որ ամենը կարելի է կարգավորել մեկ-երկու տարում, սխալվում են: Մեզ պետք է ավելի տևական ժամկետ՝ 5 տարի և ավելի»,-ասել է Մերկելը:
«Անհրաժեշտ է կոշտվերաբերմունք դրսևորել, եթե մենք ցանկանում ենք աշխարհին համոզել, որ արժե Եվրոպայում ներդրումներ անել»,-ընդգծել է նա:
Ըստ պարբերականի՝ կանցլերը նկատի է ունեցել, որ անհրաժեշտ է ավելի կոշտ վերաբերմունք դրսևորել Եվրոպայի առավել խնդրահարույց երկրների, այդ թվում՝ Հունաստանի հանդեպ:








































