Monday, 29 06 2026
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Որպես նախադեպ` մի դատավորի տունը պետք է բռնագանձեն. մամուլ

«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, nր ՀՀ արդարադատության խորհուրդը մեծ լիազորություններ ունի և կարող է տույժի ենթարկել այն դատավորներին, որոնք սխալ վճիռ են կայացրել:

– Պարոն Տեր-Եսայան, վերջին շրջանում Եվրադատարանն անընդմեջ վճիռներ է կայացնում ընդդեմ ՀՀ-ի: Ձեր կարծիքով` այս ընթացքը Հայաստանի դատական համակարգի վրա ինչ-որ դրական ազդեցություն ունենալո՞ւ է:

– Յուրաքանչյուր վճիռ ունի իր հոդվածը: Այսինքն` բնակարանի խնդիր լինի, թե քրեական գործ, տարբերություն չկա. կոնվենցիայի հստակ հոդվածների խախտում է լինում: Կարծում եմ պետք է ամփոփում կատարվի: Պետք ք տեսնեն`այս տարիների ընթացքում որ ճյուղն ինչ թերացում է ունեցել, աշխատեն դա վերացնել:

– Բայց մինչև «վերացնելը» շատ դատավորների պատճառով տուժում է ՀՀ քաղաքացին, հարկատուն, քանի որ ԵԴ-ի կայացրած վճիռների համար պահանջվող գումարը վճարում է ՀՀ կառավարությունը:

– Ընդունում եմ: Պետք է տեսնեն, թե որ դատավորն է, որ ատյանի սխալն է, և ըստ այդմ կարգապահական տույժ կիրառվի այդ դատավորի նկատմամբ: Ի վերջո, ՀՀ արդարադատության խորհուրդ կա, և բոլորն էլ տեսնում են, որ, ասենք, իրավունքի կոպիտ խախտումներ են տեղի ունենում: Արդարադատության խորհրդի լիազորությունները շատ մեծ են, խորհուրդը կարող է գործողություններ անել, որով էլ կկարողանան այդ թերությունները վերացնել:

– Միայն կարգապահական կամ ֆինանսական տույժը կփոխի իրավիճակը:

– Ճիշտ եք, պետք է մեկին պատժեն, որ մյուս դատավորին օրինակ լինի, ուշադիր լինի: Բացի ուշադիր լինելուց, եթե անգրագետ է, թող վեր կենա գնա այդ համակարգից: Հիմա խնդիրն այն է, որ որոշ մասնագետներ, երբ քննարկում են, թե դատավորները պետք է գույքով հանդես գան, տեսակէտները տարանջատվում են: Ոչ բոլորն են կիսում այդ կարծիքը:

– Իսկ որտե՞ղ փնտրել իրավիճակի մեղավորներին:

– Հարցն անվերջ բարձրացվում է, որ լավ ասենք` հետաքննական մարմնում սխալ են արել, եկել է դատարան, գոնե թող դատարանն արդար որոշում կայացներ: Դուք պատկերացնո՞ւմ եք վաղը, մյուս օրը դնեն, դատավորների տունը, ասենք, բռնագանձեն: Ի՞նչ պիտի անեն, թողնեն` տունը բռնագանձեն, ո՞նց կլինի դա: Դատավորները կսկսեն վճիռներ կայացնելուց առաջ մտածել: Արդարադատության խորհուրդը հազար ձևի տույժեր կարող է կիրառել: Այլ խնդիր է, որ չեն անում, այդ ուղղությամբ աշխատանք չկա: Կարող են վերցնել և ամփոփել, թե այս տարիների ընթացքում որ դատավորն է, որ միշտ սխալ որոշում է կայացրել, ու Եվրադատարանով հաղթել է քաղաքացին:

– Ըստ Ձեզ`ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 6 հայցերը Եվրադատարանը մերժեց:

– Ըստ էության բոլորին չէ, որ ծանոթ եմ բայց դա պրակտիկա է դատարանում, որ ասենք, տրվում են մի քանի հոդվածներ բնականաբար, դատարանը նայում է բոլոր ուղղություններով: Ընդհանուր առմամբ շատ քիչ դեպքեր են լինում, որ 6-ից 6-ն էլ վերջնական որոշման ժամանակ ընդունվում է որպես խախտում: Երևի դա է պատճառներից մեկը:

– Պարոն Տեր-Եսայան, Սերժ Սարգսյանը վերջերս իրավապահ մարմինների հետ խորհրդակցություններ անցկացրեց ու կոշտ հայտարարություններով հանդես եկավ: Ի՞նչ եք կարծում, արդյոք այս խորհրդակցություններից հետո համակարգում լուրջ փոփոխություններ կլինե՞ն:

– Մեխանիզմ պետք է լինի, թե չէ ամեն անգամ նախագահը վեր կենա մի բան ասի, մեկ էլ այդ ալիքի տակ ինչ-որ բան… այդ խնդիրը պետք է համակարգված լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում