Մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին հետևող ամերիկյան պատվիրակություններից մեկը կգլխավորի ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ընտրությունները հնարավոր են Ուկրաինայի մեծ մասում, անշուշտ՝ Ղրիմի սահմաններից դուրս, և նույնիսկ Դոնեցկի ու Լուգանսկի մեծ մասում»,- առաջիկա քվեարկության առիթով հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը: