Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Դիրքային պայքար ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև. մամուլ

«Սպորտում կա այսպիսի հասկացություն` դիրքային պայքար: Օրինակ` ֆուտբոլում. պաշտպաններն ու կիսապաշտպանները գնդակը գլորում են սեփական կիսադաշտում, չեն ուզում ռիսկի դիմել, հետն էլ խաղում են հակառակորդի նյարդերի հետ: Եթե խաղացողները տեխնիկապես լավ են պատրաստված, դա կարող է մի քանի րոպե տևել (10-1 5 փոխանցում)` չնայած այդ մարտավարությունն էլ իր վտանգն ունի, հակառակորդը կարող է պրեսինգի դիմել, խլել գնդակը և վտանգավոր գրոհ կազմակերպել: Հենց մրցակից թիմի պրեսինգն է, որ ստիպում է գնդակն ուղարկել առաջ, գնալ սրացումների և այդպիսով ավարտել դիրքային պայքարի փուլը: Բայց եթե պրեսինգ առանձնապես չկա, գնդակ գլորելը կարող է անվերջ թվալ, և այդ դեպքում անխուսափելի է, որ տրիբունաները կսկսեն սուլել: Ընդ որում, նման «ոչ արտահայտիչ» խաղի համար կարող են սուլել թե´ քո և թե´ քո մրցակցի երկրպագուները»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Քաղաքական «պրեմիեր-լիգայում» երեք հիմնական թիմերն առայժմ ընտրել են հենց այդ մարտավարությունը: «Երկրորդ դիվիզիոնում», որտեղ թիմերն ու խաղացողներն ավելի շատ են, մենք ականատեսն ենք հիմնականում «բաց, հարձակվողական» ֆուտբոլի, որն, իհարկե, ավելի դիտարժան է: Բայց քանի որ հավակնություններն ու խաղադրույքներն ավելի ցածր են, հետաքրքիր կոմբինացիաներն ու դրիբլինգները դիտվում են գրեթե որպես ինքնանպատակ, մի տեսակ` «արվեստ արվեստի համար»: Հենց այդ պատճառով էլ՝ եթե նույնիսկ, ասենք, Պարույր Հայրիկյանը գեղեցիկ խաբս տա Արամ Հարությունյանին, կամ Արամ Կարապետյանը վարպետորեն խաղա գլխով Րաֆֆի Հովհաննիսյանի տուգանային հրապարակում, ծափահարություններ, իհարկե, կհնչեն, բայց հրճվալից ոռնոցներ կամ աղաղակներ դուք չեք լսի:
Ուրիշ հարց` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը: Այստեղ պայքարը զուտ դիրքային է: Պատահում է, իհարկե, որ հակառակորդ թիմերի արագաշարժ հարձակվողները, օրինակ` Նաիրա Զոհրաբյանը կամ Արմեն Աշոտյանը փորձում են պրեսինգի ենթարկել մրցակցի պաշտպանությունը` թույլ չտալով հանդարտորեն գլորել գնդակը, բայց այդ դեպքում պաշտպանները գնդակը փոխանցում են դարպասապահներին` Տիգրան Ուրիխանյանին, Էդուարդ Շարմազանովին և Արման Մասինյանին, որոնք «հանգստացնում են խաղը»` «դեռ ոչինչ պարզ չէ, քաղաքական կոնսուլտացիաները շարունակվում են»: Այս երեքի դիրքային պայքարի հիմքը հետևյալն է. ՀԱԿ-ը ոչինչ չի ասի, մինչև որ ԲՀԿ-ն չասի, իսկ ԲՀԿ-ն կասի այն ժամանակ, երբ պարզ կդաոնա, թե ինչ պետական լծակներ է նրան պատրաստ տալ իշխանությունը` բավարա՞ր, թե` ոչ բավարար:

Դիրքային պայքարը, ինչպես արդեն ասացի, հավերժ չի կարող տևել: Դա կարելի է ցույց տալ թեկուզ շախմատի օրինակով` վաղ թե ուշ սկսվում է ֆիգուրների փոխանակման փուլը: Երբեմն այդ փոխանակումն այնքան հեռու է գնում, որ խաղատախտակին մնում են միայն թագավորները: Իսկ դա նշանակում է` «մարտական ոչ-ոքի»»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում