Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Օբաման և Ռոմնին նախընտրական վերջին երեկոն՝ երաժշտական աստղերի շրջապատում

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին ընտրություններից առաջ վերջին երեկոն անցկացրել են երաժշտական աստղերի ուղեկցությամբ: Գործող նախագահը ընտրությունների նախօրեին նախընտրական միջոցառումներ է անցկացրել երեք նահանգներում՝ Վիսկոնսինում, Օհայոյում և Այովայում: Ռոք և ժողովրդական երգիչ Բրյուս Սպրինգսթինը ուղեկցել է նրան ողջ օրվա ընթացքում: Օհայոյում Օբամային է միացել նաև նրա հին կողմնակից, ռեփեր Jay-Z-ն:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Օբամային ուղեկցող նախագահական վարչակազմի լրագրողներին հաջողվել է կարճ հարցազրույց վերցնել երգչից և հարցնել՝ նախագահական օդանավով շրջագայելը նրան արդյոք դո՞ւր եկավ:

«Զվարճալի էր»,- պատասխանել է Սպրինգսթինը: Նա պատմել է, որ ճանապարհին Օբամայի հետ քննարկել է «Սենդի» փոթորկից հետո Նյու Ջերսի նահանգի ափը վերականգնելու հեռանկարները:

Ռոմնիին աջակցելու համար ընտրությունների վերջին օրը Օհայո նահանգ էր եկել Marshall Tucker Band խումբը, իսկ երեկոյան Նյու Հեմփշիրում հանրապետականին բեմում միացել է երգիչ և երաժիշտ Քիդ Ռոքը:

Երաժշտական և կինոարդյունաբերության աստղերը հաճախ են մասնակցում նախագահի թեկնածուների նախընտրական արշավներին: Ընտրությունների նախաշեմին դերասաններն ու ռեժիսորները բաժանվում են երկու ճամբարի: Նրանից շատերը նույնիսկ դառնում են թեկնածուների արշավների խոշոր հովանավորներ:

Այս տարի մեծ ակտիվություն են ցուցաբերել Օբամայի կողմնակիցները՝ դերասաններ Ջորջ Քլունին և Սառա Ջեսիկա Փարքերը: Նրանցից յուրաքանչյուրը իր տանը ընդունելություն է կազմակերպել նախագահի մասնակցությամբ: Այդ երեկոների տոմսերի արժեքը կազմել է 40 հազար դոլար: Հաջակցություն Օբամայի՝ հրապարակավ հանդես են եկել նաև ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասաններ Ռոբերտ դե Նիրոն, Մորգան Ֆրիմանը, Սեմյուել Ջեքսոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սկարլետ Յոհանսոնը, Վուպի Գոլդբերգը, Նատալի Փորթմանը, Էնն Հաթաուեյը, Եվա Լոնգորիան, Սալմա Հայեկը, Ալիշա Քիսը, Ռիկի Մարտինը, երաժիշտներ Jay-Z-ն, Մարկ Էնթոնին, Բեյոնսեն, Մրայա Քերին, Մադոննան, Գվեն Ստեֆանին, Լեդի Գագան և Քեթի Փերին:

Աշնան սկզբին Ֆլորիդայի Տամպա քաղաքում անցկացված հանրապետականների համագումարի գլխավոր աստղը եղել է դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը: Համաձայն Pew Research ինստիտուտի անցկացրած հարցումների՝ աստղի ելույթը համագումարին հետևողներին ավելի շատ էր դուրս եկել, քան հենց թեկնածուի խոսքը: Ռոմնիին հրապարակավ աջակցել են նաև դերասաններ Չակ Նորիսն ու Ջոն Վոյթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում