Երեկ ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է 19-ամյա շարքային Սարգիս Սահակյանը: Ըստ պաշտոնական վարկածի` կատարվածը ինքնասպանություն է: Ըստ զինծառայողի հարազատների` նա ինքնասպան լինելու պատճառ չուներ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Սարգսի հայրը` Սեյրան Սահակյանը: ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը նախաքննություն է իրականացնում:
«Թերևս այս գործն էլ ժամանակի ընթացքում կհամալրի բանակում գրանցված և այդպես էլ չբացահայտված մահվան դեպքերի երկար շարքը»,- հավելում է թերթը:








































