Գերմանական Der Spingel պարբերականի հրապարակած հաշվետվությունից հետո Կիպրոսը և ԵՄ-ն վիճել են ռուս հարուստների պատճառով. Կիպրոսը ստիպված է եղել պատասխանել, թե արդյո՞ք ռուսները իրենց ունեցվածքը, որը դիզել են ոչ օրինական ճանապարհով, պահում են Կիպրոսի բանկերում: Ռուսների կողմից փողերի լվացման հարցը Կիպրոսի համար շատ սուր է. դրանից է կախված՝ արդյոք երկիրը ԵՄ ֆինանսական օգնություն կստանա, թե ոչ:
Գերմանացի լրագրողները, հատուկ ծառայություններին հղում անելով, հայտարարել են, որ ԵՄ-ն իբր մտադիր է մերժել Կիպրոսին օգնություն տրամադրելու հարցում:
Հատուկ ծառայությունների տեղեկությունների համաձայն՝ կիպրոսի բանկերում պահվում է ռուսների մոտ 26 միլիարդ դոլար և Գերմանիայի իշխանություները մտադիր չեն հարկատուների փողերը վտանգի ենթարկել ի օգուտ “ռուսական սև փողերի”:
Ի պատասխան այդ մեղադրանքների՝ Կիպրոսի կառավարության ղեկավար Ստեֆանոս Ստեփանուն հոդվածը սադրիչ է անվանել և Կիպրոսի հեղինակությունը `որպես ներդրումների կենտրոն, արատավորելու փորձ: Նա ընդգծել է, որ Կիպրոսում գործում են փողերի լվացման դեմ պայքարի օրենսդիր միջոցներ:









































