Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում միջազգային վարկատուների եռյակը՝ Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և հունական կառավարությունը փորձում են համաձայնեցնել 31,5 միլիարդ եվրո վարկ տրամադրելու դեպքում Աթենքին առաջադրվելիք պայմանները:
«Նոյեմբերի 12-ին Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ ոչ մի վերջնական որոշում չի կայացվի»,– տեղեկացնում է «Ռեյթեր» գործակալությունը՝ հղում կատարելով Մեխիկոյի դիվանագիտական աղբյուրներին։
Հիշեցնենք, որՄեխիկոյում անցկացվում է «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպում:











































