Նոյեմբերի 5-ին, ժամը 16.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ Անչափահասների քրեակատարողական հիմնարկի մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Աջակցության դատապարտյալներին» հիմնադրամին պատկանող տարածքում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16.56-ին, մարվել՝ 17.26-ին: Այրվել են 300 քմ խոտածածկ տարածք և պահակակետի վագոն-տնակը (15 քմ):











































