Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը գերազանցել է Մայքլ Ջեքսոնին մահացած հայտնի մարդկանց ցուցակում, որն արդեն 12-րդ անգամ կազմել է «Forbes» ամսագիրը:

Անցյալ տարվա ընթացքում նա վաստակել է 210 մլն դոլար, իսկ եկամուտների մեծ մասը ստացվել է դերասանուհու անձնական իրերի և արտ-հավաքածուի վաճառքից` 184 մլն դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրած Մայքլ Ջեքսոնը վաստակել է 145 մլն դոլար:
Մայքլ Ջեքսոն` երաժիշտ` 145 մլն դոլար (1958- 2009 թթ.)

Էլվիս Փրեսլի` երաժիշտ` 55 մլն դոլար (1935-1977 թթ.)

Չարլզ Մոնրո Շուլց` կոմիքսների նկարիչ` 37 մլն դոլար (1922-2000 թթ.)

Բոբ Մարլի` երաժիշտ` 17 մլն դոլար (1945-1981 թթ.)

Ջոն Լենոն` երաժիշտ`12 մլն դոլար (1940-1980 թթ.)

Մերելին Մոնրո` դերասանուհի` 10 մլն դոլար (1926-1962 թթ.)

Ալբերտ Էյնշտեյն` ֆիզիկոս` 10 մլն դոլար (1879-1955 թթ.)

Սթիվ ՄքՔուին` դերասան` 9 մլն դոլար (1930-1980 թթ.)

Բետտի Փեյջ` դերասանուհի` 8 մլն դոլար (1923-2008 թթ.)








































