Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին Շուշի քաղաքում հանդիպում է ունեցել ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամների հետ` կազմակերպության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը և մշակութային կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման և ազգային արժեքների պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ գրողների միության հիմնախնդիրներն այսուհետ էլ կլինեն պետության ուշադրության կենտրոնում: