Համացանցում նոր հոլովակ է հայտնվել Եվրո-2012 ֆուտբոլի առաջնության ժամանակ հայտնի դարձած Ժորա գուշակ-կատվի մասնակցությամբ: Բոլոր մարգարե-կենդանիների թվում Ժորան առաջատարն էր`գլխավորելով հանդիպումների ճիշտ ելքերը գուշակելու ցանկը:
Այժմ կարծեք թե կատուն հետաքրքրվել է քաղաքականությամբ: Նրա առջև դրված է դժվար ընտրություն`գուշակել, թե ով նոյեմբերի վեցին կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Կատվի առաջ դրել են թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի պատկերներով նոթբուքներ, իսկ դրանց վրա հավասար քանակությամբ կեր:
Առանց երկար մտածելու Ժորան ընտրել է ապագա նախագահին`Բարաք Օբամային:








































