Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեջբերել է Take That փոփ խմբի երգը՝ խորհրդարանում կոռուպցիոն սխեմաներում այդ խմբի անդամների մասնակցության հարցի քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է nme.com-ը:
Անցած հանգստյան օրերին հայտնի էր դարձել, որ Take That խմբի մասնակիցները ստիպված կլինեն բրիտանական գանձարան վճարել 26 մլն ֆունտի հարկեր: Այդ գումարը խումբը ցանկացել է թաքցնել խարդախ սխեմայի օգնությամբ:
Երեկ Քեմերոնը դատապարտել էր երաժիշտների կողմից բրիտանական օրենսդրության խախտումը: «Ցանկանում եմ հստակ ընդգծել, որ դեմ եմ հարկերի վճարումից խուսափելու այդ ագրեսիվ սխեմաներին»,- հայտարարել է վարչապետը:
Դրանից հետո Քեմերոնը հավելել է. «Ցանկանում եմ վերադարձնել այդ գումարը լավ ձևով»՝ մեջբերելով խմբի Back For Good երգը: