Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը՝ ԱԳ նախարարների մակարդակով, կարող է տեղի ունենալ այս տարվա դեկտեմբերին: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա ելույթը հեռարձակել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը: «Վերջին շաբաթվա ընթացքում ես հեռախոսային զրույց եմ ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Կարծում եմ, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումը՝ ԱԳ նախարարների մակարդակով, կկայանա դեկտեմբերին»,- ասել է նա:
Ռասմուսենը նաև հավելել է, որ Ռուսատանը և ՆԱՏՕ-ն համագործակցում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև թմրանյութերի և միջազգային հանցավորության դեմ պայքարի:







































