Գերմանիայում քաղաքների կեսից ավելին տարին ավարտում է պարտքերով: Այս մասին տեղեկացնում է Nachrichten-tv-ն՝ հղում անելով Ernst & Young խորհրդատվական գործակալության հարցումներին: Բացի այդ, յուրաքանչուր երկրորդ համայնքի սպասվում է պարտքերի աճ:
Գործակալության ներկայացուցիչ Հանս-Փիթեր Բուսոնը ընդգծել է, որ այդ քաղաքային համայնքների 1/3-ը ընդհանրապես ունակ չէ սեփական ուժերով կարգավորելու պարտքային խնդիրները:
Այսպիսով՝ անցած 3 տարիներին համայնքների 45 տոկոսը ստիպված է եղել մշակել վարկերի մարման և տնտեսման պլաններ: Սակայն նրանց թիվը 2010 թվականից աճել է 64 տոկոսով:
Համայնքային իշխանությունները ստիպված են բարձրացնել հարկերը: Յուրաքանչյուր երրորդ քաղաքի կամ բնակավայրի վարչակազմը մտադիր է բարձրացնել անշարժ գույքի հարկը, ինչպես նաև սկսել է տնտեսել փողոցների և մանկապարտեզների ու դպրոցների լուսավորման հաշվին:
Ernst & Young գործակալությունը հետազոտությունն անցկացրել է ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող 300 քաղաքային համայնքներում:








































