Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական առաջին հեռուստահաղորդակցային արբանյակն ուղեծիր կարձակվի 2013 թվականի փետրվարի առաջին տասնօրյակին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը:
Վերջինիս խոսքերով՝ արբանյակի գործունեության գոտում են գտնվել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները: Նա հավելել է, որ հեռուստահաղորդակցային արբանյակի ծառայությունները կնպաստեն Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջև համագործակցության ընդլայնմանը: