Thursday, 11 06 2026
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին

ՆԱՏՕ. Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում դաշինքի հետ համագործակցությանը

ՆԱՏՕ-ի համար գոյություն չունի հակասություն Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) անդամակցելու ու դաշինքի հետ համագործակցելու միջև: Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը ցանկանում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Մեզ համար դա խնդիր չէ: ՆԱՏՕ-ի համար այդ մոտեցումը լավագույն վկայությունն է, որ մենք ոչ ոքի հետ չենք մրցակցում»,- ըստ RIA Novosti-ի` լրագրողներին ասել է Ափաթուրայը:

Նա նաև հիշեցրել է ՀԱՊԿ-ի ռազմական զորավարժությունների մասին, որոնք այս տարի անցկացվել են Հայաստանում՝ նկատելով, որ դա դաշինքի համար դարձյալ խնդիր չէ:

Իր հերթին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես հայտարարել է, որ հակասություններ չի տեսնում ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության ու ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջև:

«Այստեղ ոչ մի մրցակցություն չկա: Սառը պատերազմը արդեն ավարտվել է, և Հայաստանը, ունենալով առանձնահատուկ հարաբերություններ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ, նաև ՆԱՏՕ-ի գործընկերն է»,- ասել է Հեֆերնը:

Նա նկատել է, որ ՀԱՊԿ մյուս անդամները, այդ թվում՝ անձամբ Ռուսաստանը, գործընկերային հարաբերությունների մեջ են ՆԱՏՕ-ի հետ:

Ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը սերտորեն համագործակցում են տարածաշրջանում, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Խոսելով Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին` Հեֆերնը նշել է մի շարք ուղղություններ, մասնավորապես խաղաղապահ գործունեությունը ու պաշտպանության ոլորտում բարեփոխումները:

«ՆԱՏՕ-ն փորձում է Հայաստանի բանակը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, հասարակության համար ավելի բաց»,- ասել է դեսպանը:

Ափաթուրայն ու Հեֆերնը մասնակցում են Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում անցկացվող «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» գագաթնաժողովին:

Ամենամյա 6-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է նոյեմբերի 1-ին ու կշարունակվի մինչև նոյեմբերի 8-ը:

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը ենթադրում է տարածաշրջանային անվտանգության հարցով պարբերաբար խորհրդատվությունների անցկացում, Հայաստանի ռազմական դոկտրինի մշակում, բյուջետային ու պաշտպանական գործընթացի կատարելագործում և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում