Friday, 12 06 2026
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան

Բուլղարիայի հոգևոր առաջնորդները այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի նախաձեռնությամբ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Բուլղարիայի հոգևոր առաջնորդների պատվիրակությունը: Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի և թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանի ուղեկցությամբ ժամանած պատվիրակության կազմում են Վառնայի և Վելիկոբրեսլավսկի միտրոպոլիտ Կիրիլ արքեպիսկոպոսը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), կրոնի նախարարության ներկայացուցիչ Էմիլ Վելինովը (Բուլղար Ուղղափառ Եկեղեցի), Բուլղարիայի Կաթոլիկ նվիրակության ներկայացուցիչ Հայր Պետկո Վլովը, Բուլղարիայի Բողոքական եկեղեցիների նախագահ Նիկոլայ եպիսկոպոս Նեդելչևն ու Բուլղարիայի Համախմբված Բողոքական եկեղեցիների գլխավոր քարտուղար Նիկոլայ Չեռնևը, Բուլղարիայի Հրեական հոգևոր խորհրդի նախագահ Ռոբերտ Ջեռասը, Բուլղարիայի իսլամական համայնքից` Մուֆթի Բիբիրլի Մյումյուն և Բուլղարիայի Մուֆթիության գլխավոր քարտուղար Ահմեդ Ահմեդովը:

Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատվիրակությանն ընդունել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հանդիպման սկզբում Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահը, ներկայացնելով պատվիրակության անդամներին, ընդգծեց, որ այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Հայաստան լավագույն առիթը պիտի հանդիսանա Բուլղարիայի հոգևոր առաջնորդների համար` հաղորդակից դառնալու հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային արժեքներին:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց Բուլղարիայի հայոց թեմի` պատվիրակությանը Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը, ինչն առավել կզորացնի կապերը կրոնական հարանվանությունների միջև: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ Բուլղարիայի կրոնական հարանվանությունների միջև եղբայրական սերտ հարաբերություններ են ձևավորվել:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է հայ և բուլղար ժողովուրդների պատմական ջերմ կապերին, ինչպես նաև Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին:

Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները փոխանցեց Բուլղար Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքին, ինչպես նաև հանդիպմանը ներկա կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներին` աղոթելով, որ Աստված խաղաղության, սիրո և համագործակցության մեջ պահի Բուլղարիայում ապրող ժողովուրդներին, օրհնի և զորացնի հոգևոր առաջնորդների առաքելությունն իրենց զավակների կյանքում:

Նոյեմբերի 5-9-ը պատվիրակությունը կայցելի Հայաստանի մի շարք վանքեր ու եկեղեցիներ, հոգևոր կրթական հաստատություններ և մշակութային օջախներ: Պատվիրակության անդամները կլինեն նաև Ծիծեռնակաբերդում, ուր ծաղկեպսակ կզետեղեն Ցեղասպանության զոհերի հուշարձանի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում