Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա: Մասնավորապես, այդ օգնությունն ուղարկվել է սիրիական Հարիմ քաղաք, ուր ամիսներ շարունակ մարտեր են ընթանում սիրիական բանակի և ապստամբների միջև:
Հումանիտար օգնությունը բաղկացած է սննդամթերքից, հագուստից ու դեղորայքից: Այն սիրիացիներին ուղարկել է Մարդու իրավունքների ու ազատությունների հիմնադրամը (IHH): Օգնությունը նախատեսված է 400 մարդու համար:








































