Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Հայոց պատրիարքությունն ու Երուսաղեմում փակման եզրին գտնվող Քրիստոսի գերեզմանը

Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանը հնարավոր է՝ փակվի վերջին երկու տարիներին կուտակված պարտքերի պատճառով: Ջրամատակարարման ընկերությունը ներկայացրել է վերջին 15 տարիների ընթացքում 2,5 մլն դոլար կազմած անդորրագիր, և այս պահին սառեցված են տաճարի հաշիվները:

Երուսաղեմի հայոց պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հայերը գերեզմանի սեփականատերերից մեկն են, հույների և կաթոլիկների հետ նույն դիրքն ունեն, և հիմա պետք է որոշեն մեկ միասնական որոշման հանգելու հարցը:

Այս հարցը, նրա խոսքով, նոր չէ, այն առկա է արդեն երկու տարուց ավելի, քանի որ 2 տարի առաջ տեղի իշխանությունները ուժը կորցրած են ճանաչել Օսմանյան կայսրության ժամանակներից սահմանված ջրամատակարարման կամ այլ կոմունալ ծառայությունների համար տրվող արտոնությունները:

Արիս սրբազանը չի կարծում, թե այս ամենը միտումնավոր արվում իսրայելական իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Jerusalem Post իսրայելական թերթը քրիստոնեական աշխարհի սրբություններից մեկը՝ Երուսաղեմում Աստծո գերեզմանի տաճարը, ֆինանսական խնդիրների պատճառով հայտնվել է փակման վտանգի առջև։

Ըստ պարբերականի, այս տաճարը կառավարող հունական ուղղափառ պատրիարքարանի հաշիվները Երուսաղեմին ջրով ապահովող «Գիխոն» կորպորացիայի պահանջով սառեցվել են: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ պատրիարքարանը տաճարի ջրամատակարարման համար պարտք է մոտ երկուսուկես միլիոն դոլար:

Թերթը նշում է, որ հույն ատրիարքարանը, հրաժարվում է վճարել այդ գումարը, պատճառաբանելով, որ տաճարը երբեք ջրի համար չի վճարել՝ ո՛չ խաչակիրների, ո՛չ արաբների, ո՛չ Օսմանյան կայսրության օրոք և ո՛չ էլ դրանցից հետո: 1969 թ. Վեցօրյա պատերազմից հետո Երուսաղեմի քաղաքապետը հաստատել է այդ կարգը:

Սակայն ավելի ուշ տաճարի ջրամատակարարումը հանձնվել է մասնավոր ընկերության, և «Գիխոն»-ի հաշվապահությունը, տեղեկացված չլինելով այդ հին ավանդույթի մասին, սկսել է պատրիարքարանին հաշիվներ ուղարկել, որոնք մնացել են չվճարված:

Տաճարում հաստատում են, որ ոչ մի փաստաթուղթ, որն իրենց ազատում է ջրի դիմաց վճարելուց, գոյություն չունի, սակայն ավանդույթը փաստաթղթից ուժեղ է:

Ինչևէ, պատրիարքարանի հաշիվները դատարանի կողմից սառեցվել են, որի արդյունքում այն զրկվել է սովորական աշխատանքային ռեժիմից: Թեոֆիլ III պատրիարքը հայտարարել է, որ եթե մոտ ժամանակներս հարցը չլուծվի, ինքը ստիպված կլինի փակել տաճարը:

Jerusalep post-ի տեղեկացմամբ, հույն եկեղեցու առաջնորդները խնդիրը լուծելու խնդրանքով արդեն դիմել են Իսրայելի կառավարությանը, սակայն պատասխան առայժմ չեն ստացել: Եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ իրադրության վերջնական կարգավորման համար պատրաստ են վճարել այդ պարտքը, սակայն դա միանգամից վճարելու հնարավորություն չունեն: Նրանք նաև ավելացրել են, որ «Աստված և բարի մարդիկ» կօգնեն տաճարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում