Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան խոսել է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին.
«Պետր Չեխն աշխարհի լավագույն դարպասապահն է: Նա միշտ ծանրաբեռնված է լինում, բայց գերազանց է կատարում իր աշխատանքը:
Մեր խումբը սկզբում սարսափ էր առաջացնում ինձ մոտ, քանի որ «Չելսի»-ն ու «Յուվենթուս»-ը եվրոպական գրանդերի շարքին են դասվում: Բայց մեզ օգնեց սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Ես գրավել եմ և՛ «Չելսի»-ի, և՛ «Յուվենթուս»-ի դարպասը:
Գիտեմ, որ առաջիկա հանդիպումը դժվար է լինելու, բայց «Շախտյոր»-ը Լոնդոնում նույնպես պետք է հաջողության հասնի»,- նշել է Տեյշեյրան:









































