Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը ժամանել են Ադրբեջան: Նրանք Բաքվում մասնակցելու են «Անվտանգությունը և օնլայն ԶԼՄ-ները» ֆորումին:
Բացի այդ, պլանավորված է, որ Միյատովիչն ու Մույժնիեքսը հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի կառավարության ու պաշտոնատար անձանց հետ: Նրանց ադրբեջանական այցն ավարտվելու է նոյեմբերի 7-ին:









































