Վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ 2005 թվականի փետրվարին մահացած նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով հարցաքննվելու են նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Բարամիձեն և երկիրը լքած, արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին:
Պաշտոնական վարկածով Ժվանիան մահացել է գազի արտահոսքից (թունավորումից), սակայն նրա հարազատները և մի շարք շրջանակներ ցայժմ կարծում են, որ նրան սպանել են: Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ իրենք հարցաքննելու են բոլորին, որոնք այս կամ այն չափով կարող են կապված լինել տվյալ գործի հետ: Նա հավելել է, որ հետաքննությունը համագործակցելու է զոհվածի ընտանիքի հետ:









































