Հնդկաստանի հարավ-արևելքում առնվազն 22 մարդ է զոհվել մի քանի օր չդադարող ուժեղ անձրևների պատճառով,- գրում է IANS տեղեկատվական գործակալությունը:
Ուժեղ անձրևների պատճառը Նիլամ ցիկլոնն է, որից ամենաշատը տուժել է Անդհրա-Փրադեշ նահանգի ծովափնյա տարածքը: Կաթվածահար է եղել ավտոտրանսպորտային և երկաթուղային հաղորդակցությունը:
Ավելի քան 60 հազար մարդ տեղափոխվել է փախստականների ժամանակավոր կացարաններ, որոնք արագորեն ստեղծվել են տեղի իշխանությունների կողմից:
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ անձրևները կշարունակվեն նաև մոտակա օրերին:









































