ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի համար դեմոկրատ թեկնածու Բարաք Օբամային անհրաժեշտ է ստանալ ընտրողների կոլեգիայի ևս 27 անդամի ձայնը, իսկ նրա մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին անհրաժեշտ է 64-89 ձայն: ԱՄՆ Կոնգրեսում ուժերի դասավորվածությունը գրեթե չի փոխվել: Նման կանխատեսումներ է արել Washington Post-ը՝ հղում անելով հասարակական կարծիքի վերջին հարցումներին, սեփական վերլուծություններին և քաղաքական փորձագետերի հետ հարցազրույցների վկայություններին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման ունի ընտրողների կոլեգիայի 186 անդամի ձայնը, իսկ Ռոմնին՝ 170-ը: Իբրև թե Օբամային են ձգտում ևս 57-ը, իսկ Ռոմնիին՝ 36-ը: «Չկիսված» է մնում 89 ձայն:
Washington Post-ի և ABC հեռուստաընկերության անցկացրած համատեղ սոցիոլագիական հետազոտության արդյունքներով՝ ներկայում թեկնածուներից յուրաքանչյուրը վայելում է քաղաքացիների 48 տոկոսի աջակցությունը: Նույն տվյալներն է ներկայացնում Politico թերթը, որը հարցումներն անցկացրել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի հետ:
ԱՄՆ-ում ընտրում են ոչ թե հենց անմիջապես նախագահ, այլ ընտրողների կոլեգիա, որն էլ քվեարկում է՝ որոշելու առաջիկա 4 տարիների Սպիտակ տան ղեկավարին:




































