Լոնդոնյան հանրահայտ Ադմիրալների Կամարում հինգաստղանի հյուրանոց է բացվելու`100 համարով:
Բրիտանական իշխանությունները քաղաքային տեսարժան վայրը վարձակալությամբ են տվել իսպանացի ներդրող Ռաֆայել Սերրանոյին:
Գործարքը գործարարի համար արժեցել է 60 մլն ֆունտ ստեռլինգ:
Սովորական համարների կողքին հյուրանոցում լինելու են նաև նախագահական և արքայական համարներ, ինչպես նաև ռեստորան, բար, պարահանդեսների սրահ և սպա-կենտրոն: Համարների գինը դեռևս հայտնի չէ:
Սակայն պետք չէ սպասել, որ հյուրանոցի բացումն արագ տեղի կունենա, քանի որ Կամարը լուրջ վերականգնման կարիք է զգում:
Սերրանոն Լոնդոնում արդեն իսկ մեկ հյուրնոց ունի: Bvlgari Hotel-ը, որ բացվել է այս տարվա մայիսին և արդեն իսկ դարձել է բրիտանական մայրաքաղաքի ամենաթանկ հյուրանոցը, որտեղ մեկ գիշերն արժե նվազագույնը 850 ֆունտ ստեռլինգ:









































