Ամերիկացիների մեջ մեծ հեղինակություն ունեցող Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը (1882-1945 թթ.), որը երկու անգամ արդեն ընտրվել էր ԱՄՆ նախագահ` 1932-ին և 1936 –ին, աննախադեպ կարգով երրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում 1940 թ.:
Բացառիկ մեծ է Ռուզվելտի դերը ԱՄՆ-ում ժողովրդավարությունը ձևավորելու և կյանքի կոչելու գործում, նա մեծ դեր է խաղացել երկրում տնտեսական և սոցիալական իրավիճակի կայունացման գործում 1929-1934 թթ. Մեծ տնտեսական ճգնաժամից հետո:
Ռուզվելտն իրեն ցուցաբերել է որպես ազգային, ճկուն քաղաքական գործիչ, որը հստակորեն զգում է իրավիճակը, ճիշտ է գլխի ընկնում զարգացումները և ժամանակին ու ճշգրիտ արձագանքում է հասարակության բոլոր խավերի փոփոխություններին:
Ռուզվելտը միշտ եղել է սթափ և պրագմատիկ քաղաքական գործիչ: Չորս անգամ ընտրվելով նախագահի պաշտոնում` նա այն զբաղեցրել է մինչև իր մահը` 1945 թ.:
Նրա մահվանից հետո պետության գլուխ է կանգնել Հարրի
Տրումենը (1884-1972 թթ.): Իսկ 1947 թ. ԱՄՆ Կոնգրեսը ուղղում մտցրեց Սահմանադրության մեջ` նշելով, որ ոչ ոք չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում երկու անգամից ավելի:









































