Պակիստանցի ամուսինները, որոնք կասկածվում են դեռահաս դստեր սպանության մեջ, BBC-ին պատմել են, թե աղջկա պատժել են, քանի որ կարծում էին, որ նա ամոթ կբերի ընտանիքին:
Զույգը ձերբակալվել է անցած շաբաթ Քաշմիրի տարածքում, որը գտնվում է Պակիստանի վերահսկողության ներքո: Անուշային գտել են լուրջ այրվածքներով: Քննության վարկածով՝ ծնողները աղջկա վրա ծծմբական թթու են լցրել:
Հոր խոսքով՝ նա պատժվել է այն բանի համար, որ նայել է երիտասարդ տղամարդու: Մոր խոսքով՝ իրենց դստերը վիճակված էր մեռնել ծնողների ձեռքով:
Պակիստանում հարազատների ձեռքից տարեկան տասնյակ կանայք ու աղջիկներ են զոհվում: Որպես կանոն, սպանության առիթ են հանդիսանում նման «զանցանքները»:










































