Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կիրակի օրը աշխատանքային այցով ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպել է երկրի թագավոր Աբդալահի հետ և քննարկել սիրիական և իրանական հարցերը:
Ինչպես նշում է Ջիդեյում գտնվող RFI հատուկ թղթակիցը, Սաուդյան Արաբիան Ֆրանսիայի առաջին տնտեսական գործընկերն է, սակայն պայմանագրերի քննարկումը օրակարգի մեջ չի եղել:
Այս այցը «նախ և առաջ քաղաքական է», լրագրողներին հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
Իր այցի շրջանակներում Ֆրանսուա Օլանդը հասցրել է նաև հանդիպել տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հաղորդում է France Press գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:









































