Samsung-ը նախանձելի ցուցանիշներ է արձանագրում իր գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Արտադրողն իր ձեռքբերումներով հպարտանալու առիթը բաց չի թողնում։ Առանձին մոդելների արտադրության ցուցանիշները գերազանցել են բոլոր սպասելիքները, այդ թվերը տարեցտարի աճում են, և կանխագուշակումները շատ լավատեսական են:
Samsung-ի լեհական ներկայացուցչությունը պաշտոնապես հայտարարել է, որ այս պահին ընկերությունը երեսուն միլիոն Galaxy S III սմարթֆոն է վաճառել: Առաջին Galaxy S-ը տասը միլիոն օրինակով է վաճառվել, Galaxy S II-ը՝ քսան միլիոն, իսկ վերջինը՝ երեսուն միլիոն։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Samsung-ն արդեն մշակում է Galaxy S-ի չորրորդ տարբերակը: Հայտնի է նաև, որ Samsung–ը վաճառել է Galaxy Note II-ի երեք միլիոն օրինակ:








































