ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրոլիքը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Հիշեցնեք, այսօր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում Ջեյմս Ուորլիքի «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» զեկույցին, հայտարարել էր, որ նա ոչ մի նոր բան չի ասել, իսկ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությանը:
«Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար, նույնիսկ եթե դրանք քննադատական են: Կարևոր է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խաղաղության հարցում լինի ազնիվ քննարկում»,- գրել է Ուորլիքը:
Լուսանկարը՝ Armenpress-ի